25.09.24
Կուրթան բնակավայրում կառուցվող կշեռքի հիմքի շինարարական աշխատանքները շարունակվում են
|
Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրում կառուցվող կշեռքի հիմքի շինարարական աշխատանքների հսկողության նպատակով համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը և պատասխանատու աշխատակիցներ կատարել են այցելություն։
|
|
21.09.24
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ🇦🇲
|
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի` Անկախության օրվա կապակցությամբ։ Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար առիթ է խորհելու պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին։ Այդ հետահայացը խնդիրների մասին մտածելու ու ապագա ծրագրեր նախանշելու հնարավորություն է։ Բավական չէ սոսկ անկախություն նվաճելը, այն պետք է պահպանել ու ամրապնդել, ամեն օր անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր դարավոր երազանքի իրականացումը` անկախ ապրելու մեր իրավունքը մնա անսասան իրողություն։ Բոլորս պետք է լիասիրտ հպարտանանք, որ մեր ժողովրդի շարունակական ջանքերի շնորհիվ ամրանում է Հայաստան հայրենիքը։ Մենք, հիրավի, ապրում ենք պատմական ժամանակաշրջանում։ ...
Մանրամասն |
|
01.09.24
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ։ Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Այսօր մենք նշում ենք ոչ միայն նոր ուսումնական տարվա սկիզբը, այլև շեշտում ենք կրթության կարևորությունը՝ որպես մեր երկրի ապագայի հիմք ՝ պետականության պահպանման ամենահուսալի երաշխավոր։ Կրթությունը ոչ միայն գիտելիք է, այլև արժեք, որն օգնում է մեզ զարգացնել անհատականությունը, ձևավորել աշխարհայացք և կայացնել կարևոր որոշումներ:
Շնորհավոր Գիտելիքի օր:
|
|
22.07.24
Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմը ներկա էր Գյուլագարակի մանկապարտեզի ավարտական հանդեսին
|
Հուլիսի 19-ին կայացավ Գյուլագարակի մանկապարտեզի ավարտական հանդեսը, որին ներկա էր համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, ղեկավարի տեղակալ Արմեն Մարիկյանը, ղեկավարի օգնական Ժենյա Մատինյանը և համայնքապետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։
|
|
16.07.24
Գյուլագարակ համայնքից զինծառայության մեկնեցին 4 նորակոչիկներ։
|
Ջերմ մթնոլորտում կազմակերպվեց հյուրասիրություն, հնչեցին բարեմաղթանքներ, զինվորներին հանձնվեցին հիգիենայի պարագաներ և խորհրդանշական նվեր։ Խաղաղություն մեր երկրին, Աստված պահապան մեր զինվորներին:
|
|
01.06.24
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
«Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տարվա ամենագեղեցիկ և ջերմ տոներից է, որը ևս մեկ անգամ մեր ուշադրությունը սևեռում է մեր հասարակության կրտսեր ներկայացուցիչների՝ երեխաների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու, նրանց ապագայի ճանապարհը կերտելու խնդիրների լուծման վրա: Սիրելի՛ երեխաներ, շնորհավորում եմ ձեզ այս ուրախ տոնի կապակցությամբ: Մեր աշխատանքն ու գործունեությունը միտված են հավասար պայմաններում ձեր գունեղ և անհոգ մանկության, առողջ ու երջանիկ կենսակերպի, կրթության բարձր որակի, մշակութային և մարզական ոլորտներում ընդգրկվածության ապահովմանը։ Մաղթում եմ, որ ձեր մանկության երկինքը խաղաղ լինի, հիշողությունները՝ ջերմ ու հոգեպարար։ Ցանկանում եմ, որ մշտապես լինեք սիրով ու հոգատարությամբ ...
Մանրամասն |
|
31.05.24
․․․
|
ՁԻՀ «Ալիք» երիտասարդական նախաձեռնությունը ստեղծվել է 2023թ․ հունիսին՝ մեկ գաղափարի շուրջ համախմբելով 12-29 տարեկան երիտասարդներին՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևանից և Սփյուռքից։ Նախաձեռնությունը նոր հնարավորությունների հարթակ է՝ երիտասարդների ինքնաբացահայտման, ներուժի զարգացման, գիտելիքի և լավագույն փորձառության փոխանակման։ Նախաձեռնությանն արդեն միացել են շուրջ 1500 երիտասարդ-կամավորներ։ Նախձեռնության հիմքում կարևորագույն արժեքներ են․արժանապատվություն, պատասխանատվություն, արդարություն, հաստատակամություն, համարձակություն։ 2024 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը նախաձեռնությունը իրականցնելու է ամառային տեխնո-կրթական ճամբար, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերից՝ 15-25 տարեկան երիտասարդները։ ...
Մանրամասն |
|
31.05.24
․․․
|
Գյուլագարակ համայնքում աշխատանքներ են տարվում հեղեղից վնասված ճանապարհային ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ և երթևեկությունը ապահովելու համար:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |