Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, Տեղականտուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի դ. ենթակատի,համաձայն Գյուլագարակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում 2024թվականի տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 144-Ն որոշումը,հիմք ընդունելով Պավլիկ Զալինյանի հայտը, .որոշում եմ
1.Բավարարել Պավլիկ Զալինյանի հայտը՝ Գյուլագարակ համայնք, գյուղ Գարգառում գովազդային վահանակի տեղադրման թույլտվություն տրամադրելու մասին, ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան «Պավլիկ Զալինյան » ԱՁ-ին տալ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն 01․01․2024-31.12․2024թթ․ ժամանակահատվածի համար:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: