Այսօր: Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024թ.
Գյուլագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.05.24 ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ: Հարգարժա՛ն ուսուցիչներ, այս տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեք խնայել ձեր սաների կրթության ու դաստիարակության գործում և անմնացորդ նրանց եք փոխանցել Ձեր գիտելիքներն ու հմտությունները, եղել եք նրանց համար ավագ ընկեր և լավագույն խորհրդատու: Այս օրը որքան կարևոր և պատասխանատու է շրջանավարտների համար, նույնքան հուզառատ է Ձեզ համար: Սիրելի՜ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ։ Բոլորիս կյանքում ամենահուզիչ ու հիշարժան պահերից է վերջին զանգը,երբ ետևում ես թողնում ուսուցիչների և ծնողների հոգատարությամբ լցված մանկությունն ու պատանեկությունը և թևակոխում նոր կյանք։ Հետայսու ... Մանրամասն
21.05.24 ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ

Հարգելի՛ քաղաքացիներ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 31-ին՝ Գյուլագարակի համայնքապետարանում, կանցկացնի քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են մինչև մայիսի 27-ը՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 10։00-17։00-ը, նախապես հերթագրվել՝ դիմելով Գյուլագարակի համայնքապետարան կամ տվյալ բնակավայրերի վարչական ղեկավարներին։

15.05.24 ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի հայրենակիցներ, ամբողջ աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը: Հայերիս համար այս օրն առանձնակի իմաստ ու խորհուրդ ունի, քանի որ ընտանիքը, օջախը մեզ համար սուրբ է և ունի նվիրական նշանակություն: Դարեր շարունակ հայ ընտանիքի, օջախի շնորհիվ են պահպանվել մեր ազգային շատ արժեքներ և ավանդույթներ ու, վստահաբար, հենց ընտանիքն է մեր ազգի գոյատևման, մեր հաղթանակների ու հարատևման գրավականը: Հենց ընտանիքում է ձևավորվում մարդը որպես քաղաքացի: Ընտանիքը սիրո, հարգանքի և հասարակական համերաշխության աղբյուր է, ու այդ սկզբունքների վրա է հիմնվում յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն: Եվ գաղտնիք չէ, որ կայուն ընտանիքը ցանկացած պետության զարգացման կարևոր գործոններից մեկն է ու երաշխիքը, Հայաստանի համար՝ ... Մանրամասն
09.05.24 ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի' ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ։
Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի առիթով։ Այս տոնը խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը: Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության մեջ է մտել որպես նրա ազատատենչ ու աննկուն ոգու, խիզախումի ու սխրագործության, Հայրենիքի հանդեպ անսահման սիրո, նվիրվածության ու անձնազոհության խորհրդանիշ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր պապերը Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ անձնվիրաբար պայքարեցին մարդկության դեմ ուղղված մեծագույն չարիքի՝ ֆաշիզմի դեմ։ Խորին հարգանքս ու պատկառանքս հայրենական պատերազմի հաղթանակը կերտած մեր բոլոր կենդանի մնացած հերոսներին։ Խոնարհումս Ստալինգրադից մինչև Բեռլին հաղթության ճանապարհը կառուցած ... Մանրամասն
09.05.24 ՄԱՅԻՍԻ 9-Ը՝ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Գյուլագարակ համայնքում ծաղիկներ խոնարհվեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Ներկա էին համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը և համայնքապետարանի ողջ աշխատակազմը։

01.05.24 ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ։ Ավանդաբար նշվող այս տոնը ևս մեկ առիթ է մեծարելու աշխատավորին։ Հայ ժողովուրդը մշտապես առանձնացել է իր աշխատասիրությամբ, արարելու մեծ ձգտումով, ստեղծագործական անսպառ մտքով։ Չնայած առկա բոլոր դժվարությունների, ժամանակի մարտահրավերների՝ անում ենք հնարավոր ամեն բան մեր համայնքում արժանապատիվ վաստակի հնարավորությունները մեծացնելու և մեր ժողովրդի բարօրությունն ապահովելու համար։
Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ՝ մաղթելով բոլորիդ քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական անսպառ հաջողություններ և բարեկեցություն։
27.04.24 ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրվա կապակցությամբ:Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ հայ քաղաքացին ունի արժանապատվություն, տոկունություն, արարելու շնորհ, ջանասիրություն, պատվախնդրություն, դժվարության առջև չխոնարհվելու մեծ կամք։Այսօր էլ հստակ գիտեկցելով այս օրվա խորհուրդը՝ համերաշխությունն ու միասնականությունը, պետք է առաջ շարժվենք՝ արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհով, որտեղ յուրաքանչյուրս՝ զինվոր, մանկավարժ, բժիշկ, շինարար, գիտնական, հողագործ, վաճառական, արվեստագետ թե քաղաքական գործիչ, մեր ուրույն դերակատարությունը պետք է ունենանք։Եվ մեր բոլոր նախաձեռնություններում և կյանքի կոչված գաղափարների իրականացման ճանապարհին կհաջողենք ... Մանրամասն
24.04.24 ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 109-րդ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ____________________________

Այսօր` ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք այն մարդկանց համար, ովքեր դարձան անասելի և աննկարագրելի ոճրի զոհ: Գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում, խնկարկում և խոնարհվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված մեր նահատակների հիշատակի առջև: Խաղաղություն նրանց տառապած հոգիներին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
1
Ավագանու հերթական նիստ
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ
Ավագանու հերթական նիստ
Անկախության տոնին նվիրված միջոցառում Գյուլագարակ հ
Կուրթան Համյանքապատկեր Kurtan Hamaynqapatker 2016
՛Հրաշք Լոռի՛՛ ֆոտոցուցադրությունը նպատակ ունի նպաս
Արմեն Սարգսյանը այցելեց Գյուլագարակի մանկապարտեզ
Գարգառ համայնքի 10 հյուրատներ գործարկել են իրենց կ
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծր
Մարտի 8 Գյուլագարակ համայնքում
Կուրթանի սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվեց
Տորմակ եկեղեցի (Tormak church)
Գարգառ
Ամրակից
Պուշկինո, Հոբարձի
Վարդաբլուր
Կուրթան
Երկիրը Երկիր է -Գյուլագարակ,մաս 6, 03.09.2017
«ԵՐԵՔ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՓԱՌԱՏՈՆ» ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Գյուլագարակ 1/2
+37494747698
gyulagarak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50837402@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner